Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արծրունիզմի հետևանքները

Արծրունիզմի հետևանքները
02.04.2024 | 12:54

Ապրիլյան պատերազմի ամենաբացասական հետևանքներից մեկն այն էր, որ նրա ավարտից հետո ընթացք տրվեց նոր-նոր ձևավորվող արծրունիզմին:

Սա իրեն թույլ էր տալիս ամպագոռգոռ ու որևէ փաստով չհիմնավորված թվեր ու հաղթանակներ գրանցել, ընկերոջ մեբելի խանութը գովազդել ու ԶԼՄ-ներում հոդվածներ տեղադրել՝ սեփական գերարժեքությունն ընգծելու համար:

Այնուհետև սեփական թայֆան ձևավորեց ու դաշտը ողողեց мания величия-ով:

ՈՒ, ցավոք, դեմն առնել չեղավ, ինչն իր դառը պտուղները տվեց 44-օրյայի ժամանակ:

Հետևանքները մինչև հիմա «ճաշակում» ենք:

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ